Մշակույթ

«Էֆրոնի» հայտնի երգչախմբի ղեկավարը համեր կտա «Փոքրիկ երգիչների» հետ

aidaavetisyan

Մշակույթի նախարարության աջակցությամբ  վաղը Երևանի Կոմիտասի անվան  կամերային երաժշտության  տանը կկայանա «Հանուն սիրո և կյանքի» խորագրով Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին։ Այն ղեկավարելու են երաժշտական աշխարհում մեծ համբավ վայելող «Էֆրոնի» երգչախմբի ղեկավար  Մայա Շավիթն ու  «Փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Համերգին հնչելու են հայ, հրեա և արտասահմանյան այլ հեղինակների հայտնի ստեղծագործություններ:

Ցեղասպանություններ վերապրած  ժողովուրդների ն մշակութային երկխոսությունը. Հայաստանում է երաժշտական աշխարհում մեծ համբավ վայելող իսրայելական «Էֆրոնի» երգչախմբի ղեկավար Մայա Շավիթը, ում ղեկավարությամբ էլ վաղը Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը  հանդես կգա համերգով՝նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգին հնչելու են  հայ, հրեա և արտասահմանյան հայտնի հեղինակների  ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Ռոբերտ Պետրոսյան, Երվանդ Երկանյան,  Դավիթ Հալաջյան, Օռլանդո դի Լասսո, Էմիլիո Դուբլանք, Սթինգ, Յոնի Ռեշթեր։

Դեռևս 13 տարի առաջ Հայաստանի «Փոքրիկ երգիչներին»  հանդիպած Մայա Շավիթը նշեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած երգչախմբի հետ: Երբ իմացել է հրավերքի մասին, միանգամից համաձայնել է։ «Իմ երազն էր Հայաստան այցելելը, և երբ  հրավիրեցին, ես, անշուշտ, ընդունեցի»,- ասում է հայտնի «Էֆրոնի» երգչախմբի ղեկավարը։

Առաջին փորձն անցկացնելուց հետո  իսրայելական երգչախմբի ղեկավարը «Հայաստանի փոքրիկներին» որակել է զարմանահրաշ: Երկու փորձի ընթացքում յուրացրին այն, ինչ հրամցվեց: «Նրանք աշխարհում լավագույն երգչախմբերի դասին են պատկանում:  Աշխարհում մի քանի երգչախմբեր կան, որ հասնում են նման բարձրության»,- ասում է։

«Էֆրոնի» ղեկավարը միայնակ է  եկել Հայաստան, ասում է՝ երգչախմբին  չի բերել, քանի որ  պետական  աջակցություն չկար, ճանապարհածախսը պետք է հոգային ծնողները:

Հոլոքոստը վերապրած  հրեա ժողովրդի ներկայացուցիչը Հայոց ցեղասպանության  ողբերգության մասին իմացել  է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպից  և ազդվել այդ դաժանություններից: Այդ օրվանից Հայաստան ասելիս կարծես դիպչում են հոգուս մի լարի, ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button