Հասարակություն

Բակո Սահակյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:

Բակո Սահակյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ընդգծելով, որ հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button