Միջազգային

Ավստրալիան հետ է կանչել դեսպանին Ինդոնեզիայից՝ իր քաղաքացիների մահապատժից հետո

Ինդոնեզիայի գլխավոր դատախազ Մուհամմադ Պրասետյոն թմրանյութերի մաքսանենգության համար դատապարտված ութ հոգու մահապատիժը որակել է որպես նարկոտրաֆիկի դեմ պատերազմի մաս, հայտնում է Բի Բի Սի- ն։

«Մենք պետք է անենք դա, որպեսզի փրկենք ազգը թմրանյութերի հետ կապված վտանգից։ Մենք պատերազմ ենք վարում այդ հանցագործությունների դեմ, որոնք սպառնում են մեր ժողովրդին»,- ասել է դատախազը։

Երեկ մահապատժի ենթարկվածներից յոթը արտասահմանցիներ են, նրանցից երկուսը՝ Ավստրալիայի քաղաքացիներ։

Մահապատժի հետ կապված Ավստրալիան որոշել է Ջակարտայից հետ կանչել իր դեսպանին, իսկ վարչապետ Թոնի Էբոտը հայրենակիցների մահապատիժը որակել է «դաժան եւ անիմաստ»։

Ցուցադրել ավելի
Back to top button