ՄիջազգայինՑեղասպանություն 100

Էրդողան. Հեյ Եվրամիություն, մեզ խելք մի սովորեցրու

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ելույթ  է ունեցել «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» գլխավոր խորհրդում: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի` Էրդողանը խոսել է նաև հայկական թեմայի շուրջ:Թուրքիայի նախագահը կոչ է արել «հայկական պնդումները ընդունած» երկրներին նախևառաջ իրենց պատմության սև բծերը մաքրել՝ ընդգծելով, որ այդ հարցում Գերմանիային, Ռուսաստանին, Ֆրանսիային ամենավերջինն է խոսք հասնում:

«Գիտենք, թե ինչեր են տեղի ունեցել վերջին 100 տարում՝ 2 համաշխարհային պատերազմների ընթացքում, որոնք Գերմանիան է հրահրել: Մնացել էր Գերմանիան նման կարգի հայտարարությունները աներ, երբ 1 միլիոն մեր հայրենակիցները Գերմանիայի քաղաքացի են: 2 միլիոն էլ  թուրք կա, որոնք քաղաքացիություն չունեն: Գերմանիայի այս վերաբերմունքը, որտեղ 3 միլիոն թուրք է ապրում,  հասկանալի չէ»,- ընդգծել է Էրդողանը:

Վերջինս, խոսելով Հայաստանում անցկացված ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցած պետությունների մասին, ասել է, որ իրենք չէին ցանկանում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գնան Հայաստան:

«Այնտեղ 2 նախագահ, իսկ մեր մոտ, փառք Աստծո, 20 նախագահ էր եկել,- նշել է Էրդողանը, ապա շարունակել,- այստեղից ևս մեկ անգամ դիմում եմ հայերին և նրանց աջակից ուժերին. եթե այսօր պիտի պատմական դեպքերի համար հաշիվ տալու հարց բացվի, ապա չկասկածեք, որ այդ հարցում ամենահանգիստ երկիրը Թուրքիան  է լինելու:  Նորից ասում եմ, հեյ Եվրամիություն, մեզ խելք մի սովորեցրու, այն պահիր քեզ: Արդեն 15 տարի է՝ ասում ենք, որ պատրաստ ենք բացել մեր արխիվները: Սրանք ականջ ունեն չեն լսում, աչքեր ունեն չեն տեսնում, լեզու ունեն ճշմարտությունը չեն խոսում»:

Ցուցադրել ավելի
Back to top button