Քաղաքական

Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

Ապրիլի 26-27-ը  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button