ՍպորտՑեղասպանություն 100

Արթուր Աբրահամ.«Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

arminegevorgyan
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ծիծեռնակաբերդում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը: «Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Համոզված եմ, որ կգա ժամանակ, որ բոլորը կապահանջեն Հայոց Ցեղասպանության ճանաչումը»,-այսօր ասաց բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Աբրահամը հատկապես հուզվել է նախագահների ելույթները լսելիս.«Ես փշաքաղվեցի այդ պահին: Իհարկե, ինչպես ցույց է տալիս կյանքը, քաղաքականությունը խանգարում է ճշմարտության մասին բարձրաձայնելուն, ճշմարտությունն այն է, որ ցեղասպանություն եղել է, իսկ քաղաքականությունն այն է, որ նրանք չեն ճանաչում դա: Բայց կգա ժամանակը, և կճանաչեն: Օբաման չասի, Օբամայի հաջորդները կասեն»,- համոզված է բռնցքամարտիկը:

Դիտարկմանը, որ աշխարհահռչակ հայերն իրենց գործով բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության մասին կամ ստիպում խոսել դրա մասին, այնպես, ինչպես Քիմ Քարդաշյանը, SOAD ռոք խումբը, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Ես էլ` իմ բոքսով: Ամեն մի հաղթանակ նվիրում եմ ցեղասպանության զոհերի հիշատակին և պահանջում եմ աշխարհից` ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Back to top button