Միջազգային

Մոսկվայում ոստիկանությունը կանգնեցրել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավտոարշավը

Մոսկվայի ոստիկանությունը ՌԴ մայրաքաղաքի Լենինգրադյան մայրուղում կանգնեցրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավտոարշավը։

ՆԳՆ Մոսկվայի վարչությունը «ՌԻԱ- Նովոստիին» հայտնել է, որ ավտոշարասյունը կազմված է եղել 50 մեքենայից։ Ոստիկանությունը պնդում է, որ մեքեանաները խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները, չեն ենթարկվել ճանապարհային ոստիկաններին։

ՏԱՍՍ գործակալության աղբյուրը պնդում է, որ մասնակիցներից ոմանք տրավմատիկ զենքով օդ են կրակել, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում։

Ցուցադրել ավելի
Back to top button