Ցեղասպանություն 100Քաղաքական

Խորհրդանշական ծաղկեպսակի վերջին ծաղիկը տեղադրել է ՀՀ նախագահը

Ծիծեռնակաբերդի բարձունքում են և 1915թ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին իրենց հարգանքի տուրքն են մատուցել Կիպրոսի, Սերբիայի, ՌԴ ու Ֆրանսիայի նախագահները: Տեղեկացնենք, որ 21 պետություն պաշոտնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 1965թ Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեսապանությունը: Ուրուգվայից հետո Կիպրոսը երկրորդ երկիրն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Եվ այսօր՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը Հայաստանում է՝ հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել նաև Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

Հայաստանում է նաև Ֆրանիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով իր գրառումն է կատարել հուշամատյանում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան առաջին եվրոպական երկրներից մեկն է, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Տեղեկացնենք, որ 1998թ մայիսին Ֆրանսիայի ԱԺ ընդունել է Հայոց Ցեղասպանությունը: 2000թ նոյեմբերին նման որոշում է կայացրել նաև Ֆրանսիայի սենատը: Ի դեպ, այսօր հիշատակի երթեր են անցկացվում նաև Ֆրանսիայի տարբեր հայաշատ քաղաքներում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի թանգարան, գրառում կատարել հուշամատյանում: Ռուսաստանը երրորդ երկիրն է, որը 1995 ապրիլի 14-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Խորհրդանշական ծաղկեպսակի վերջին ծաղիկը տեղադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչում է նաև ՀՀ օրհներգը:

oland oland-anmoruk putin -anmorauk putin serj serj-anmoruk

Ցուցադրել ավելի
Back to top button