ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Անկարան դատապարտեց Ռուսաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունները

Թուրքիայի ԱԳՆ- ն այսօր հրապարակած հայտարարության մեջ դատապարտել է Ռուսաստանի քաղաքական գործիչներին Օսմանյան կայսրությունում 1915 թ հայոց ցեղասպանության մասին խոսքերի համար։

«Մենք դատապարտում եւ մերժում ենք ՌԴ նախագահի՝ 1915- ի իրադարձությունների ցեղասպանություն որակումը՝ հակառակ դրանից ձեռնպահ մնալու մեր կոչերին։ Նման քաղաքական հայտարարությունները իրավական հիմք չունեն։ Դուման, որը 1995- ից ամեն 10 տարի մեկ  հայկական նկրտումները աջակցող հայտարարություն է անում, ավանդույթը չխախտեց եւ ընդունեց նոր հայտարարություն, որը մենք եւս դատապարտում ենք»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում Հայաստանի վրա ազդեցություն գործել, որպեսզի այն «Անկարայի խաղաղության եւ բարեկամության կոչերին դա դրական պատասխան»,- ասված է փաստաթղթում։

Ցուցադրել ավելի
Back to top button