Հասարակություն

Դանիել Դեքերը հայկական անձնագիր է ստացել

Ամերիկացի երգիչ և երգահան Դանիել Դեքերը, բացի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից ՀՀ Նախագահի նստավայրում ստացավ Հայաստանի քաղաքացու մնացած բոլոր իրավունքները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգահան Արա Գևորգյանը:

«Իր իսկ խնդրանքով նա դարձավ ՀՀ քաղաքացի», -հավելել է Գևորգյանը:

Դեքերը պուերտորիկացի երգիչ, երգահան է, ապրել, մեծացել է Նյու Յորքում: Համագործակցել է Արա Գևորգյանի հետ:

Նրանք միասին կատարել են «Մուշ» ստեղծագործությունը, որն առաջին անգամ ներկայացվել է 2002-ին Սարդարապատում Հայաստանի Անկախության օրը: Այնուհետև նա կատարել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ադանա» երգը, որով մեծ ճանաչում ունեցավ հայերի շրջանում:

Ցուցադրել ավելի
Back to top button