ՄշակույթՑեղասպանություն 100

24/04». 43 երկրի 123 կատարողներ Հանրապետության հրապարակում հանդես կգան «Վերածնունդ» համերգով

sonahakobyan

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20։15-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կմեկնարկի  «Վերածնունդ» խորագրով համերգը:  Ելույթ կունենա «24/04» համաշխարհային նվագախումբը, որը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողներից:   Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի բոլոր ծայրերից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրաելից, Իտալիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:  Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին, ովքեր իրենց ուղերձները կհղեն աշխարհին: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի է ունեցել նվագախմբի առաջին երևանյան փորձը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին ելույթ կունենա «24/04» համաշխարհային նվագախումբը, որը կազմված է 43 երկրից ժամանած 123 կատարողներից:   Նվագախմբի կազմում ելույթ կունենան երաժիշտներ աշխարհի բոլոր ծայրերից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրաելից, Իտալիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

Որպես մենակատար` հանդես կգան ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիր, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը, դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը: Մենակատարների թվում է նաև բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, որի կատարումները հնչել են աշխարհի ամենահեղինակավոր բեմերում:

Նվագախումբը կկատարի վերջին հարյուր տարվա կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգային վերջին փորձը տեղի կունենա վաղը հենց Հանրապետության հրապարակում: Բայց արդյոք դժվար չէ՞ր 43 երկրից ժամանած օտարազգի երաժիշտների համար վաղվա պատասխանատու համերգին պատրաստվելը:

«Աշխահում դասական թիմը մեկն է: Լինելով տարբեր երկրների և տարիքային տարբեր խմբերի մերկայացուցիչներ՝ մենք բոլորս խոսում ենք նույն լեզվով՝ երաժշտության լեզվով: Երաժշտությունն այն լեզուն է, որը կարող է ուժ հանդիսանալ և իր ասելիքը տեղ  հասցնել»,- ասում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործություններտց: Չորս մասից բաղկացած համերգում կհնչեն Խաչատրյանի, Սարյանի,  Եկմալյանի , Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները: Ելույթները, ի դեպ,  ուղեկցվելու են տեսապատկերներով, որոնց միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնակավայրերը, մշակույթը, հայկական ավանդույթները: Կցուցադրվեն տեսարաններ ջարդերից, գաղթի ճանապարհից:

Անդրադարձ կլինի նաև հումանիստներին, ովքեր հսկայական դեր են ունեցել հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, հայ գաղթականների փրկության հարցում: Ինքնապաշտպանական մարտեր, հայկական գաղթօջախներ, վերածնված Հայաստան, հայերի ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ, անկախության կերտում և Արցախի ազատագրում` այս ամենը երաժշտությանը համահունչ կներկայացվի տեսաշարի միջոցով:

Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին, ովքեր իրենց ուղերձները կհղեն աշխարհին: Ապրիլի 24-ին համաշխարհային նվագախումբը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Երաժիշտները, օգտագործելով երաժշտության ուժը, կվերհիշեն մեծ ողբերգությունը՝ աշխարհին ուղղելով խաղաղության, սիրո, ներդաշնակության կոչեր:

Ցուցադրել ավելի
Back to top button