ՄիջազգայինՑեղասպանություն 100

Էրդողանը հայտարարել է, որ վաղը «բարեկամության ուղերձ» է հղելու

Այսօր Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի 100- ամյակին նվիրված խաղաղության գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը եւս մեկ անգամ ժխտել է Հայոց ցեղասպանությունը։ «Հայերի պնդումները 1915- ի իրադարձությունների մասին անհիմն են»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ վաղը բարեկամության ուղերձ է հղելու եւ ավելացրել, որ «հայկական հաստատումների վրա հիմնված թշնամական վերաբերմունքը սխալ է»։

Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ վաղը Հայոց պատրիարքարանում հիշատակի արարողություններին ինքը կմասնակցի նամակով։

Ցուցադրել ավելի
Back to top button