Ցեղասպանություն 100Քաղաքական

Գալինա Կարելովա.Ռուսաստանը կանգնած է հայոց Ցեղասպանության ճանաչման ակունքներում

lenabadeyan

Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Գալինա Կարելովան՝  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի ժամանակ հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է եւ արդարության պայքարի գործում միշտ կանգնած է Հայաստանի կոքղին: Ի հավաստումն ասածի՝ ընդգծեց, այս օրերին ՌԴ 640 քաղաքներում միջոցառումներ են կազմակերպվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Հիշեցրեց, որ ՌԴ Պետդուման բացի ճանաչումից նաեւ երկու հատուկ հայտարարություն է  ընդունել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պատահական չէ, որ Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գալիք այցի ժամանակ ՌԴ նախագահը Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը մասնակցելու է այն միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ռուսաստանը մշտապես ընկալել է հայ ժողովրդի ցավը որպես սեփական ցավ եւ այդ պատճառով էլ այս ողբերգական տարելիցը արժանացել է նմանատիպ հասարակական արձագանքի: Դուք լավ գիտեք, որ Ռուսաստանը կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում»:

Գալինա Կարելովան նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար խիստ կարեւոր է պատմական հիշողությունը պահպանելու գերակաությությունը: Նաեւ իր խոսքում նույնացրել է Հայոց ցեղասպանությունը եւ նացիզմը:

Ցուցադրել ավելի
Back to top button