Սպորտ

Անպարտելի Ռոնդա Ռոուզիի ցուցադրական մարզումը՝ Երևանում (լուսանկարներ)

arammanukyan
Ամերիկացի հայտնի մարզուհի, 2004թ. ձյուդոյի աշխարհի չեմպիոն, 2007թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2007թ. պանամերիկյան խաղերի հաղթող, 2008թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, այժմ արդեն ընդհանուր մենամարտերի` UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզին ժամանել է Հայաստան:

Այսօր «Դինամո» մարզադահլիճում աշխարհահռչակ մարզուհին ցուցադրական մարզում է անցկացրել, որին ներկա է գտնվել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Ի դեպ, մարզմանը մասնակցել են նաև հայ բռնցքամարտիկները:

Ցուցադրել ավելի
Back to top button