Ցեղասպանություն 100Քաղաքական

Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները րոպեներ առաջ ընդունեցին համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Ալեքսանյանը, այն պաշտոնապես հրապարակվեց ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ալեքսանյանի գնահատմամբ` համատեղ հայտարարության ընդունումը կարելի է համարել Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

Ցուցադրել ավելի
Back to top button