ՄշակույթՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ Վալմարի ծննդյան օրը

alisagevorgyan
Այսօր ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի ծննդյան օրն է, ավանդույթի համաձայն իր ծննդյան օրը նկարիչը ինքնատիպ նվեր է մատուցում արվեստասերներին՝ բացելով իր նոր ցուցահանդեսը։ Այս տարվա ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

 
Հանրապետության վաստակավոր նկարիչ Վալմարը ծնվել է 1948 թվականին Գյումրիում՝ ապրիլյան հենց այս օրը։ Ինքնատիպ ու նկարչին վայել նվեր հենց ծննդյան օրվա առիթով՝ մատուցված արվեստասեր հանրությանը։ Սա արդեն մոտ տասը տարվա ձևավորված ավանդույթ է: Վալմարի այս տարվա ցուցահանդեսը, սակայն, առանձնանաում է, այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Խավարը չհասկացավ, որ մեր հանդեպ նման ոճիր գործելով, տուժեց նաև ինքը, որովհետև հայ ազգի շնորհիվ բանականության լույսով լուսավորվում էր նաև ինքը: Մեզ փորձեցին խաչել, բայց մենք կարողացանք հարություն առնել: Սա պետք է ցույց տանք նաև մեր արվեստի միջոցով»,-ասում է արվեստագետը:

Հայկական գեղանկարչության մեջ Վալմարի՝ Վոլոդյա Մարգարյանի անունը հայտնվեց 70-ակակնների սկզբին, երբ գյումրեցի երիտասարդն ավարտելով Մերկուրովի անվան ուսումնարանը, արդեն սովորում էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
1976 թվականից Վալմարը Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 1994 թվականից նաև միջազգային նկարիչների միության անդամ։ հայաստանում սեփական պատկերասրահ ունեցող միակ նկարչի բուռնն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 40-ից ավելի անհատական և 120-ից ավելի խմբակային ցուցահանդեսներով՝ կազմակերպված Հայասատնում, Ռուսաստանում,ԱՄՆ-ում, Եվրոպայի ու Միջին Արևելքի ամենատարբեր երկրներում։ «Վալմարը մեր ժամանակների այն նկարիչն է, որն իր արվեստով այսօր վարակում ու սովորեցնում է», — ասում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button