Քաղաքական

Մահչուփյանը հերքում է, թե իր ազատման պատճառը Ցեղասպանության մասին խոսելն է

marlenahovsepyan

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից վերջերս ազատված Էթյեն Մահչուփյանը թուրքական Resmi gazete պարբերականի  հետ  զրույցում հերքել է  տեղեկությունները, թե իր ազատման պատճառը Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններն են։

«Պաշտոնական գործընթաց էր՝ տարիքով պայմանավորված, պետք է թոշակի անցնեի»,- ասել է Մահչուփյանը։ Նա հարցին անդրադարձել է նաև իր վերջին հոդվածում, որտեղ խոսել է հայտարարությունների համար իր դեմ ուղղված մեղադրանքների մասին։

« Եթե ձեզ հետաքրքրում է, թե ես վարչապետին խորհուրդ կտայի՞ ճանաչել Ցեղասպանությունը, պատասխանեմ… Եթե ես վարչապետ լինեի, Ցեղասպանությունը չէի ճանաչի, քանի որ վարչապետի առաջնահերթությունը քաղաքացիների այսօրվա խնդիրները լուծելն է, նրանց անորոշության թունել տանել չի կարող», -գրել է նա։

Հռոմի պապի ելույթից հետո ադանացի ընտանքին սկսել են հալածել
Վատիկանում ապրիլի 12-ին կայացած պատարագի ժամանակ կաթոլիկ եկեղեցու հովվապետի  ելույթից հետո Թուրքիայում բարձրացած զայրույթի ու սպառնալիքների ալիքը տարածվում է նաև այնտեղ բնակվող մեր հայրենակիցների վրա: Մասնավորապես՝ պապի ելույթից հետո Թուրքիայի Ադանա քաղաքի Դումլույան գյուղում բնակվող 59-ամյա Վաննիս Չեթինյանի ընտանիքին զրկել են սոցիալական նպաստից: Տեղի իշխանությունները նրան խորհուրդ են տվել այսուհետև նպաստ պահանջել  հայկական սփյուռիքից:

Ermenihaber-ը՝ հղում անելով «t24.com» կայքին հայտնում է, որ ավելի ուշ Վաննիս Չեթինյանը զրկվել է նաև աշխատանքից. Դումլույան գյուղի մահմեդականները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելիս հրաժարվել են վերջինիս ծառայություններից: Ադանաբնակ հայ քաղաքացին պատմել է, որ գյուղում և դպրոցում, ուր հաճախում են նրա երկու որդիները, վերջիններիս մշտապես վիրավորում ու հոգեբանական ճնշման են ենթարկում, երեխաներին ստիպում են մասնակցել իսլամի դասերին և «գյավուր» անվանում:

Վաննիս Չեթինյանի վկայությամբ՝  գյուղի հայ բնակչության մեծ մասը ցեղասպանությունից փրկվելով՝ ապաստանել են տարբեր երկրներում, իսկ տեղում մնացածները մահմեդականացվել են: Միակ հայ քրիստոնյա ընտանիքը, որ այսօր ապրում է Ադանայի Դումլույան գյուղում, Չեթինյանների ընտանիքն է:Նրանք իսլամ չեն ընդունել և աղոթելու համար այցելում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի, քանի որ հայ առաքելականները ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են:

Տեղի մահմեդական բնակչությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսևորում Չեթինյանների նկատմամբ, ընտանիքը հայտնվել է սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում: «Մեր մասին բղավում են, թե այդ հայերին պետք է խեղդել գետում,  բոլորին պետք է մորթել, դրանց աղջիկներին պետք է բռնաբարել»,- պատմել է Չեթինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button