ՄշակույթՑեղասպանություն 100

Ֆլեշ մոբ՝ հանուն Անի քաղաքի փրկության

Այսօր Հանրապետության հրապարակում 1500 պատանիների մասնակցությամբ  տեսի ունեցավ ֆլեշ-մոբ՝ «Հայոց Անին վտանգված է» խորագրով: Նախագծի հեղինակն է շուրջ յոթ տարի հեռուստաեթերում ցուցադրվող «Հայ ասպետ» հաղորդման կազմը:  Ֆլեշ մոբին մասնակցեցին պարային խմբեր ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, սփյուռքի հայ համայնքներից:

Ծրագիրը մեկնարկեց եկեղեցու զանգերի ղողանջների տակ հրապարակում իրենց տեղերը զբաղեցրեցին 1500 պատանիներ  եւ սկսվեց  5 րոպեանոց նստացույցը: Այդ ընթացքում հրապարակում տեղակայված մոնիտորին ցուցադրվեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ներկայիս վիճակի մասին պատմող տեսաֆիլմ եւ 5 լեզվով ուղերձ հնչեց. այն է` պայքար Անի քաղաքի եկեղեցիների վերանորոգման թուրքական տարբերակների դեմ և Ցեղասպանության 100-րդ տարելից:

Այնուհետ հնչեց «Դարձիր, իմ Անի» երգը և սկսվեց պարացույց, որի ավարտին սպիտակ և մանուշակագույն թաշկինակների թափահարումով ամբողջ հրապարակում նկարվեց հսկա սպիտակ խաչ՝ մանուշակագույն ֆոնի վրա: Պարացույցի ավարտից հետո «Տեսնեմ Անին» երգի տակ սպիտակ շորեր հագած հրեշտակ-փոքրիկները բոլոր մասնակիցներին բաժանեցին մոմակալով վառվող մոմեր: Այնուհետեւ «Սուրբերու աչեր» երգի տակ բոլոր մասնակիցները դանդաղ հեռացան հրապարակից՝ իրենց փոխարեն թողնելով վառվող մոմերը: Դրանից հետո վառվող մոմերի շարքերով անցան հրեշտակները և կարմիր կակաչներ շաղ տվեցին ամբողջ հրապարակում, որպես թափված անմեղ արյան խորհրդանիշ:

Կակաչների դաշտում մոմերը վառվեն ևս 30 րոպե, և արարողությունն ավարտվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button