ՄիջազգայինՑեղասպանություն 100

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության անդամները պաշտպանում են Հռոմի պապի եւ Եվրախորհրդարանի գնահատականները

Թուրքիայի  ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ  Սելահաթթին Դեմիրթաշը, քննադատելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած մերժողական քաղաքականությունը, իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ գործածել էր «ցեղասպանություն» եզրույթը:

Դեմիրթաշը, անդրադառնալով Հռոմի պապի անցկացրած պատարագին և Թուրքիայի հասցենին կոշտ ագնահատականներին, նշել է. «Պապի ասածներին  երեխայի պես  են արձագանքում: Հասարակությանը  հարկավոր է բացատրել, թե ինչպես է պետք  առերեսվել հայկական իրականության հետ: Եվ դա պետության  գործն է: Իսկ Հռոմի պապի դեմ հայտարարություններով խնդիրը չի լուծվի »,- ասել է թուրք ընդդիմադիր գործիչը։

Նույն կուսակցության մեկ այլ անդամ՝ Շըրնաք նահանգից ընտրված պատգամավոր Ֆեյսալ Սարըյըլդըզն էլ մեկնաբանելով Եվրոպայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումը, նշել է, որ ճիշտ է համարում այն, հայտնում է CNN Turk-ը։

«Անկասկած՝ Թուրքիայի Հանրապետության անցյալում՝ 100 տարվա ընթացքում, մեծ ցավեր, ցեղասպանություններ կան։ Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանությունը դրանցից մեկն է»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button