ՍպորտՑեղասպանություն 100

Արգենտինական թիմը դաշտ դուրս կգա «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսով

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող  «Դեպորտիվո Արմենիո» թիմը հանդես կգա Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված հատուկ համազգեստով, հայտնում է sports.ru- ն։

Թիմի ֆուտբոլիստներն առաջիկա հանդիպումներում դաշտ դուրս կգան սեւ համազգետսով, որի վրա գրված է «Հիշում եմ եւ պահանջում»։

Հայոց ցեղասպանության 95- րդ տարելիցին այս թիմը դաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի համազգեստներով։

«Դեպորտիվո Արմենիո» թիմն ստեղծվել է 1962 թվականին Բունես Այրեսի հայ համայնքի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button