Միջազգային

Գերմանիայի նախագահն ու կանցլերը չեն մասնակցի Գալիպոլիի միջոցառումներին

marlenahovsepyan
Թուրքական Զաման օրաթերթն այսօր գրում է, որ Գերմանիայի նախագահ  Յոահիմ Գաուկը և կանցլերը Անգելա Մերկելը չեն մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի տոնակատարություններին: Պարբերականը տեղեկացնում է որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին:

Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով: «Հետաքիքիր է՝ արդյո՞ք նախագահը 1915 թվականի դեպքերը կանվանի  «ցեղասպանություն, գրում  է «Zaman»-ը՝ հավելելով, որ Գաուկն Գերմանիայի առաջին նախագահն է, որ երբևէ մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման:

Անգելա Մերկելն ըստ թերթի տեղեկությունների, զբաղվածության պատճառով չի մեկնի Թուրքիա, իսկ Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ կգումարվի: Դե իսկ Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցի Գերմանիայի Եվրամիության հարցերով նախարար Մայքլ Ռոթը:

Ցուցադրել ավելի
Back to top button