Քաղաքական

ՌԴ- ն Հայաստանի հետ կարող է միգրացիոն կենտրոն ստեղծելու համաձայնագիր ստորագրել

Ռուսաստանը կարող է միգրացիայի ոլորտում համագործակցության համաձայնագրեր կնքել Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենիայի հետ, որը նախատեսում է ՌԴ տարածքում այս երկրների կենտրոններ ստեղծել՝ բնակչուծյան տեղաշարժի խնդիրների համակարգման նպատակով, այսօր հայտարարել է Ռուսաստանի դաշնային միգրայիոն ծառայության ղեկավարի տեղակալ Եկատերինա Եգորովան։ Նման կենտրոնի ստեղծման համաձայնագիրն այսօր ստորագրվել է Ռուսաստանի եւ Ղրղզստանի միջեւ, իսկ Տաջիկստանի միգրացիոն ներկայացուցչություն Ռուսաստանում արդեն ունի, հայտնում է ՏԱՍՍ- ը։

Այսօր Մոսկվայում ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ընդմիջմանը Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդովսկին հայտարարել է, որ 1 մլն 309 հազ. արտասահմանցիների համար մուտքը ՌԴ փակ է, նրանցից 8 հազարի համար այն փակ է 10 տարով։

Ցուցադրել ավելի
Back to top button