Միջազգային

Կուբան ողջունում է Վաշինգոտնի պատմական որոշումը

Հավանան ողջունել է Կուբան ահաբեկչությունը հովանավորող երկների ցանկից հանելու Վաշինգտոնի որոշումը:Այդ երկրի իշխանություններն ամերիկյան կողմի որոշումն անվանել են արդարացի: ԱՄՆ հետ կապերի համար պատասխանատու դիվանագետ Խոսեֆինա Վիդալը հայտարարել է, որ Կուբան ողջունում է Սպիտակ տան քայլը, առավել ևս հաշվի առնելով հանգամանքը, որ այդ երկիրը դարձել է հարյուրավոր ահաբեկչությունների զոհ, որոնք խլել են մոտ 3500 կյանք:

Բարաք Օբաման Կուբան երեկ հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից, հայտնել էր Սպիտակ տունը: Վերջնական որոշումն ընդունվել է Պետդեպարտամենտում՝ ԱՄՆ նախագահի մոտ խորհրդակցությունից հետո: Կոնգրեսին հղած ուղերձում Օբաման հայտարարել է, որ Կուբայի իշխանությունները վերջին վեց ամսում աջակցություն չեն ցուցաբերել ահաբեկչությանը:

Օբաման այս հայտարարությունն արել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի  հետ բանակցություններից երկու օր անց: Նշենք, որ Կուբայի ահաբեկչությունը հովանավորող երկների ցանկում լինելը վերջին խոչընդոտն էր դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, այդ թվում երկու երկների մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու ճանապարհին:

Կուբա ամերիկյան ապրանքների արտահանման էմբարգոն  դեռևս կշարունակվի, քանի որ այն չեղյալ հայտարարել կարող է միայն ԱՄՆ Կոնգրեսը:

Ցուցադրել ավելի
Back to top button