Հասարակություն

Մարաղայի կոտորածների փրկվածների սերունդները դատապարտում են բոլոր ցեղասպանությունները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր  հիշատակի արարողություններ են տեղի ունեցել Արցախի  Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում։ Այն հիմնադրել են 1992 թվականին Մարաղայից բռնահանվածները։ Հիշատակի միտինգը տեղի է ունեցել  նահատակված համագյուղացիների հիշատակին կառուցված համեստ կոթողի մոտ:

Նոր Մարաղայում նոր օջախ հիմնած մարաղացիների հետ ադրբեջանցիների զոհը դարձած գյուղացիների հիշատակին ծաղիկներ են խոնարհել  նաեւ պաշտոնատար անձիք: «Չդատապարտված ոճրագործությունները նոր հանցագործություների տեղիք են տալիս»,- բողոք-զգուշացումով այսօր Մարաղայի նոր սերունդը ցուցապաստառներ է պարզել՝ դատապարտելով բոլոր ցեղասպանությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button