Հասարակություն

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցն աշխարհի ԶԼՄ- ների ուշադրության կենտրոնում

annanazaryanlilitmuradyan

Թերևս որևէ լուրջ քաղաքական, տնտեսական իրադարձություն կամ, Աստված մի արասցե, արհավիրք, չէր կարող այդչափ սևեռել աշխարհի ուշադրությունը Հայաստանի և մայրաքաղաք Երևանի վրա, որքան Քիմ Քարդաշյանի այցը: Ամերիկյան հեռուստաաստղի՝ արմատներին վերադառնալու նախաձեռնության մասին երեկվանից գրում են ամերիկյան, եվրոպական, ռուսական, անգամ թուրքական լրատվամիջոցները: Բավական է նշել ընդամենը մի քանի անուն՝ USA Today, Hello Magazine, Telegraf, Dayli mail, Ֆրանս- պրես Շպիգել, Բիլդտ, Վաշինգտոն փոստ, BBC, Todayzaman:

Աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է այսօր ոչ միայն ամերիկյան հեռուստաաստղի և նրա ընտանիքի այցը, այլև նրա արմատները:Բոլորը գրում են Հայոց ցեղասպանության, 100-րդ տարելիցի սպասվող միջոցառումների մասին, ներկայացնում Հայաստանը, Երևանը  տեսարժան վայրերով:

Ցեղասպանություն եզրույթն այսօր օգտագործում են բոլոր առաջատար լրատվամիջոցները, անգամ այն երկների, որոնք պաշտոնապես Հայոց մեծ եղեռնը չեն ճանաչել, նկատում է մեդիափորձագետ Վիգեն Հակոբյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button