Միջազգային

Ուկրաինայում արգելվեցին կոմունիստական եւ նացիստական խորհրդանիշները

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունել է չորս օրենք, որոնցով դատապարտում է ֆաշիստական եւ կոմունիստական վարչակարգերը, բացում է խորհրդային հատուկ ծառայությունների արխիվները, Ուկրաինական ապստամբական բանակի եւ 20- րդ դարում գործած այլ ընդհատակյան կազմակերպությունների անդամներին ճանաչում է Ուկրաինայի անկախության համար պայքարող մարտիկներ, հայտնում է Բի Բի Սի- ն։

Այս օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինայում պետք է ապամոնտաժվեն կոմունիստական գործիչների հուշարձանները, վերանվանվեն նրանց անունով կոչվող քաղաքներն ու փողոցները, բացվեն խորհրդային ԿԳԲ- ի արխիվները։

Միաժամանակ՝ արգելվում  են խորհրդային եւ նացիստական խորհրդանիշների օգտագործումը, այդ թվում՝ հուշանվերների տեսքով։

Ցուցադրել ավելի
Back to top button