Հասարակություն

Համակարգիչ կտրամադրվի երկրի բոլոր առաջին դասարանցիներին

hasmikdilanyan
Օրակարգում ընդգրկված  28,  մոտ 30 րոպե տևողությամբ կառավարության նիստ ու նախապես ծրագրված մամլո ասուլիսի հետաձգում: Եթե հակիրճ՝ այսպիսին էր կառավարության այսօրվա նիստի օրակարգը:  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի առաջարկով նիստի օրակարգում ընդգրկված 18-րդ հարցը հանվել է օրակարգից Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը  օրենքների մի ամբողջ փաթեթ էր նախապատրաստել՝ նոր հարկատեսակ առաջարկելով կրկնուսուցման, կոշկակարության, հեծանիվների վերանորոգման համար: Ֆինանսների նախարարը մտահոգվել է, որ «Արտոնագրային վճարների մասին օրենքում առաջարկվող փոփոխություներն մարդկանց կյանքն ավելի է դժվարացնելու, երկակի ստանդարտներ է ստեղծելու, հարկային կարգապահության տեսանկյունից էլ մեծ ռիսիկեր կան»: Արդեն կառավարության նիստից հետո Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը  նշել է, որ խոստացել են հարցը  կառավարության հաջորդ նիստի օրակարգ ընդգրկել, իսկ հետո անկեղծանալով նշել՝  «Շահեր կան, խնդիրներ կան, այնպես չի, որ մեր ասածը բոլորն ընդունում են: Այսօր ազդարարվել է նաև առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու ՝ «Մեկ երեխա մեկ համակարգիչ»  փուլային ծրագիրը:

 

28 հարց, որոնցից  երկուսն  օրակարգից  հանվեցին: Դրանցից  մեկի հեղինակը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն է, ավելի հայտնի՝ Գիլյոտին անունով: Կենտրոնը օրենքների մի ամբողջ փաթեթ էր նախապատրաստել՝ նոր հարկատեսակ առաջարկելով կրկնուսուցման, կոշկակարության, հեծանիվների վերանորոգման համար: Հիշեցնենք, նույն այս կենտրոնի առաջարկով միք անի տարի առաջ Հայաստանում գործողության մեջ մտավ  անհատ տաքսիների դեղին համարանիշեր ունենալու պատրադիր պայմանը:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մտահոգ է. «Մենք լուրջ մտահոգություններ ունենք, արտոնագրային վճարի հետ կապված, սա մարդկանց կյանքն ավելի է դժվարացնելու, երկակի ստանդարտներ է ստեղծելու, հարկային կարգապահության տեսանկյունից մեծ  ռիսիկեր կան»:

Արդեն կառավարության նիստից հետո Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը մեր հարցադրումներին ի պատասխան, նշեց, որ հաջորդ շաբաթ նախագիծը կառավարության նիստի օրակարգ կընդգրկվի ու առաջարկների մասին ավելի մանրամասն կխոսեն: Ի դեպ, Արմեն Եղիազարյանն այսօր էլ նախապատրաստվել էր մանրամասն խոսել, ծրագրված էր նաև մամուլի ասուլիս, որը սակայն, հարցի հանվելով պայմանավորված, չեղյալ հայտարարվեց:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյան.«Ընենց չի, որ ավտոմատներով կռիվ ա, իրենք իրենց տեսակետն ունենք, մենք՝ մեր: Պետք է նստենք, կոմպրոմիսի գանք: Ինձ խոստանում են, որ հաջորդ շաբաթ կներառեն նիստի օրակարգ: Շահեր կան, բաներ կան, խնդիրներ կան, ըեննց չի որ մեր ասածները բոլորը ընդունում են: Գիլյոտինն ընդամնեը խորհրդատվական մարմին է, էսօրվա վիճակով մենք արդեն չորս միլիարդ դրամի օգուտ ենք բերել այս երկրին, դրա համար էդ խոսակցությունները չի ստացվում, չի լինում, շատ էլ լավ ստացվում ա»:

Գիլյոտինի առաջարկած՝  «Հսկիչ նշանների միջոցով մագնսիական, օպտիական, թվային, լազերային ու ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման, մասին» ՀՀ օրենքը  անվավեր ճանաչվեց: Արմեն Եղիազարյանը կառավարության նիստում  շտապեց վարչապետին տեղեկացներ, որ առաջարկի հետ կապված դեմ կարծքիներ   չկան: Վարչապետ  Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, թե ինչ են պայմանավորվել  ՕԿԱԿ-ի հետ:

«Մենք պայամանավորվել ենք բիզնեսի կյանքը դյուրացնել, բայց չխաթարել եկամուտների հավաքագրումը եվ ես խնդրում եմ այդ ուղին շարունակել»:

Կառավարությունն այսօր պարզեցված ընթացակարգ սահմանեց ֆիզիկական անձանց ԱԱՀ –ի հաշվանցման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած «ԱԱՀ մասին օրենքում»  կատարված փոփոխությունները Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը:

ՏԿ և ԱԻՆ առաջին տեղակալ Վաչե  Տերետրյանի ներկայացրած նախագծով,  Նոր Անզնաբերդ ու Խնձորուտ համայնքների ոռոգման ջրամատակարարման  համակարգերը վերջնական տեսքի բերելու նպատակով  նախարարության Ջրային պետական կոմիտեի  հաշվեկշռից  խողովակները  տրամադրվեցին  վերը նշված  համայնքներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  ՏԿ և ԱԻՆ ու Վայոց Ձորի մարզպետին  հանձնարարեց  հաշվառել, թե քանի խողովակ կա.

«Միշտ էդ խողոկավների մասով պրոբլեմ ենք ունենում, տրամադրում ենք, հետո մրցույթն ավարտվում է, մարդիկ շահում են, սկսում են ապամոտնաժել, գալիս են, խողովակներն այսքան պակաս է: Դրա համար պատասխանատվությունը մնում է մրցույթը շահողի վրա»:

Կառավարությունն այսօր հաստատեց  առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու՝ «Մեկ երեխա՝ մեկ համակարգիչ» փուլային ծրագիրն ու  փորձնական փուլի նկարագիրը:  Կրթության ու  գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի   պարզաբանմամբ,  ծրագիրը բացառապես կրթական նպատակներ է հետապնդում,  նպատակը հանրակրթության որակր բարձարցումն ու որակի մատչելիություն է ՏՏ միջոցով:  Ծրագիրը դեռ չսկսած, վարչապետին անհանգստություններ են հասել, ինչն էլ հանձնարարականի առիթ դարձավ.

«Այս ծրագիրը, որպեսզի ի սկզբանե խնդիրներ չառաջացնի, պետք է շատ թափանցիկ լինի, Մամուլում արդեն հոդվածներ կան, և ես  արդեն հանձնարարել եմ զբաղվեն այդ հարցով: Պետք է շատ թափանցիկ լինի»:

Արդեն կառավարության նիստից հետո Կրթության ու գիտության փոխնախարարից փորձեցինք պարզել, թե ինչ  հրապարակումների մասին է խոսքը, սակայն, պարզվեց, որ նա դրանից տեղյակ չէ.

«Ես ճիշտն ասած տեղյակ չեմ, թե ինչ անհանգստություններ կան այս ծրագրի հետ կապված, բայց անպայման կապահովենք, որ ծրագիրը ամբողջական թափանցիկ լինի, տեղեկատվությունը միշտ հասանելի լինի՝ ծրագրի ընթացքի ու արդյունքների  մասին: Բոլորիս համար էլ շատ կարևոր  և նոր գործառույթ է, որ արդյունավետ կատարվի: Նպատակը կրթական է, ոչ թե պլանշետներ տալը միայն»:

Ի դեպ, այսօր այն եզակի օրերից էր, որ կառավարության շենքի առջև մեծածավալ բողոքի ակցիա չկար:

Ցուցադրել ավելի
Back to top button