Մշակույթ

«Վերածնունդ» -ը այս տարի անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո

alisagevorgyan
2009 թվականից ի վեր Գյումրիում անցկացվող երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո և նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու Հայրենական  մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի  70-ամյակին: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությնունը տեղի կունենա  ապրիլի 15-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնում: Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Կազմակերպիչներն են՝  ՀՀ Մշակույթի նախարարությունը, մարդկային  ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղը և ««Վերածնունդ»  միջազգային մրցույթ-փառատոն»  հասարակական կազմակերպությունը: Մշակույթի նախարարությունում տեղի  ունեցած  լրագորղների հետ հանդիպմանը  նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր նշել է.«Սա այն միջոցառումն է, որն իսկապես հպարտանալու տեղիք է տալիս»:

 

««Վերածնունդ»  միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի  անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո և նվիրվում է  Հայոց ցեղաասպանության  100-րդ տարելիցին ու Հայրենական  մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի  70-ամյակին: Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 2800 երաժիշտ –կատարողներ մոտ չորս տասնյակ երկրներից: Մասնակից երկրների տարեց  տարի ընդլայնվող աշխարհագրությունն արդեն վկայում է «վերածննդի»  հաջողության մասին:

Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանն ասում է, որ մասնակիցների շրջանում մեծ է հետաքրքությունը մասնավորապես Գյումրիի հանդեպ , որտեղ 2009  թվականից ի վեր անցկացվում է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը:

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր,  մրցույթ –փառատոնի հիմնադիր և համանախագահ  Կարինե Ավդալյան:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան  պետական դրամատիկական թատրոնում: Մրցույթ-փառատոնը  բաղկացած է  14 անվանակարգերից՝ դաշնամուր, լարային գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, ազգային երգեցքողություն և այլն: Ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ՝ աշխարհի 20 երկրներից: 41 ենթաանվանակարգերի 5 տարիքային խմբերում  առաջաին, երկրորդ ր երրորդ  կարգի  դափնեկրի կոչման կարժանանա 690 մասնակից, իսկ 14 անվանակարգերում  բացարձակ հաղթողները կարժանանան «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի  բարձրագույն պարգևին՝ Մեծ մրցանակին: Նշենք, որ փառատոնի շրջանակներում  կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 70-ամյակին:

Ցուցադրել ավելի
Back to top button