ԿարևորՀասարակություն

Վաղը Քիմ Քարդաշյանը կժամանի Հայաստան

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վաղը կժամանի Հայաստան քրոջ՝ Խլոյեի եւ ամուսնու՝ Քեյնի Վեստի հետ: Հաղորդում է «Ռադիոլուրը»՝ հղում անելով իր աղբյուրներին: Այցի շրջանակներում Քիմ Քրադաշյանը ոչ մի պաշտոնական հանդիպում չի ունենալու: Հայտնի է նաեւ, որ չի հանդիպի ԶԼՄ-ների հետ: Նա կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք, որ Քիմ Քրդաշյանը նկարահանումներ կիրականացնի իր «Keeping Up With the Kardashians» շոուի համար: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան էր ժամանել նրա աշխատակազմը: Զվարթնոց օդանավակայանում աշխատակազմի անդամներին դիմավորել էին աղ ու հացով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button