Մշակույթ

Հայ նկարիչների գործերը վերականգնվել եւ ցուցադրվել են Թբիլիսիում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Հայ-վրացական համատեղ նախաձեռնությունը եւս մի քանի վիրահայ նկարիչների գործերի  «երկրոդ կյանք» նվիրեց. Վրաստանի տարբեր թանգարանների  անմխիթար վիճակում գտնվող գերծերը վերականգնվել են և այս օրերին ցուցադրվում են  Վրաստանի պատմության  թանգարանում բացված «ՀԻՆ ԹԻՖԼԻՍ.ՆԿԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ. MARGINALIA»  խորագրով ցուցահնդեսում:

 

 

Կարապետ Գրիգորյանցը,  Վանո Խոջաբեկովը  և Վաղարշակ Էլիբեկյանը  XIX դարավերջի և XX դարասկզբի Թիֆլիսի կյանքը պատկերող հայտնի  նկարիչներից են: Սակայն Թիֆլիսի կոլորիտային այս անհատականությունները տասնյակ տարիների ընթացքում  կարծես մոռացության էին մատնվել. նրանց նկարների մի մասը Վրաստանի թանգարաններում կամ մասնավոր հավաքածուներում ոչնչացման եզրին էին հայտնվել: Թբիլիսահայ նկարչուհի Իրենա Օհանջանովայի նախաձեռնությունը, որին աջակցում են Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունները, փորձում է վերականգնել  այդ գործերը և ցուցադրել.

«Կարապետ Գրիգորյանցի նկարները գրեթե ոչ մի անգամ չեն ցուցադրվել:  Եվ բացի այն, որ նախաձեռնությունը նրա ամխիթար վիճակում գտնվող գործերին նոր կյանք նվիրեց, երևան բերեց նաև Գրիգորյանցի կորած համարված  մի քանի նկարներ: Պարզվում է դրանք կան, ուղղակի պետք է ֆինասավորում, որպեսզի վերկանգնվեն ու ցուցադրվեն»:

Ցուցադրության են հանվել Վանո Խոջաբեկովի  մոտ 40 գծանկարնկարչական թերթերը:  Ըստ  թբիլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանի.  «Խոջաբեկովի մատիտանկարները իսկական արվեստի գործեր են, որ հիացնում են իրենց գեղեցկությամբ: Իսկ  Վաղարշակ Էլիբեկյանը ստեղծել է իր անզուգական Թիֆլիսը: Նրա նկարները այնքնան տպավորիչ են, որ մեր ժամանակի նկարիչները հաճախ  կրկրնում են նրան»:

Սակայն ցուցհանդեսին ներկայացված է Վաղարշակ Էլիբեկյանի ընդամենը հինգ գործ:  Կազմակերպիչները կարծում են, որ այս ցուցհանդեսը հնարվորություն կտա գտնել Վրաստանում գտնվող  Էլիբեկյանի ու մյուս նկարիչների հասարակությանը դեռ անծանոթ նկարները:

«Մենք հուսով ենք, որ այս ծրագիրը շարունակություն կունենա,  որովհետև թանգարանններում պահվող բազմաթիվ նկարներ շուտափույթ վերականգնման կարիք ունեն. դրանք իսկապես  գլուխգործոցներ են. նկարներ, որոնց հեղինակները համարվում են հայ և վրաց ժողովրդի  հպարտությունը», -ասում է նախագծի հեղինակ Իրենա Օհանջանովան:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button