ՀասարակությունՑեղասպանություն 100

«Մելքոնյան վարժարան» նամականիշը թողարկվեց Հայաստանում եւ Կիպրոսում միաժամանակ

aidaavetisyan

Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին ընդառաջ «Հայփոստի» և  Կիպրոսի փոստի կողմից այսօր շրջանառության մեջ են  դրվել    Մելքոնյան վարժարանի  և իր սաների պատկերներով  նամականիշները:  «Մելքոնյան վարժարան» նամականիշերից մեկի վրա պատկերված է Մելքոնյան վարժարանի  շենքը և այն ծառերը, որոնք տնկել են  որբերը՝ի հիշատակ  իրենց նահատակված ծնողների։

Մյուս նամականիշին պատկերված են առաջին  սաները՝  վարժարանի խորապատկերին:  Մելքոնյան եղբայրների կողմից Կիպրոսում  1924 թվականին  հիմնադրված   կրթօջախը  ապաստան է տվել  Հայոց ցեղասպանության  հետևանքով հազարավոր որբացածների: Իր շուրջ 80-ամյա  գործունեության ընթացքում վարժարանը    հսկայական դերակատարություն է ունեցել  հայապահպանության  գործում։

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նամականիշի մարման արարողության ժամանակ նշել է, որ  սա հնարավորություն է՝  հարգանքի տուրք մատուցելու  հայկական  Սփյուռքի պատմության  ականավոր կրթօջախներից մեկին, ինչպիսիններից  է Մելքոնյան  վարժարանը։

«Հատկանշական  է, որ այսօր դրոշմանիշի մարման արարողությունը տեղի է ունենում միաժամանակ և Նիկոսիայւոմ, և Երևանում։ Կիպրոսի խորհրդարանը մեկ ժամ առաջ  քվեարկությամբ հաստատեց օրենք, որով քրեականացվում է ցեղասպանությունների ժխտողականությունը, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանությունը»,- ասած Շավարշ Քոչարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button