Գողությունը կազմակերպել են ոստիկանն ու իր ընկերը


ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանը, և վերջինիս ընկերը՝ Օնիկ Մկրտչյանը, ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով նախնական համաձայնության են եկել ՀՀ ժամանած իրանցի զբոսաշրջիկների վարձակալած բնակարաններից գողություն կատարելու շուրջ, և վերջիններիս բնակարաններից կատարել տարբեր իրերի գողություն, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՀՀ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ավետիսյանի և քաղաքացի Օնիկ Մկրտչյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: