Հասարակություն

Comedy Club-ի հիմնադիրը կղեկավարի «Գազպրոմ-մեդիա»-ի առաջատար չորս հեռուստաաալիքները

«Газпром-Медиа» հոլդինգն մտադիր է իր ժամանցային հեռուստաընկերությունները`  ТНТ-ն, «Пятница»-ն, ТВ-3-ն ու  2х2-ը միավորել  մեկ խմբում:

Ինչպես հայտնում է kommersant.ru-ն` նոր խմբի ղեկավարումը` տարեկան 20 մլրդ ռուբլի պոտենցիալ շրջանառությամբ, առաջարկվել է Comedy Club Production ղեկավար Արթուր Ջանիբեկյանին: Այդ պաշտոնի համար դիտարկվում է նաև Իգոր Միշինի թեկնածությունը, որը կպահպանի ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ըստ աղբյուրի, «Газпром-Медиа» հոլդինգի ամենախոշոր հեռուստաընկերությունը` НТВ-ն շարունակելու է գործել  նորաստեղծ խմբից առանձին:

Ցուցադրել ավելի
Back to top button