Մշակույթ

ԵՏՄ- ի հոգեւոր առաջնորդը Հայաստանն է, կարծում է ԵՏՄ կոլեգիայի անդամը

alisagevorgyan

«ԵՏՄ-ն ոչ միայն տնտեսական տարածք է, այլև հոգևոր, որտեղ առաջնորդի դերում  Հայաստանն  է»,- այսօր նման տեսակետ է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, ում նախաձեռնությամբ Մատենադարանում կազմակերպվել էր կլոր սեղան՝ նվիրված եվրասիական տարածքում հայկական մշակությային ժառանգությանը, մասնավորապես՝ Իսիկ Կուլի հայկական առեծվածին, որի բացահայտմամբ այսօր հետաքրքրված են նաև օտարազգի գիտնականները։

Մեր պատմությունը լի է առեղծվածներով, որոնցից մեկն էլ, ըստ գիտական վարկածների, թաքնված է Ղրղզստանի տարածքում գտնվող Իսիկ Կուլ լճի ափին: Ավանդույթի համաձայն՝ միջին դարերում այստեղ  հայկական վանք է գործել, որտեղ պահվել են Մատթեոս Ավետարանչի մասունքները: Ջրասույզ եղած վանքի մնացորդները գտնելու ակնկալիքով լճի հյուսիսային ափին պեղումներ են իրականացրել տարբեր արշավախմբեր:

Ըստ գիտության և կրթության նախագարար Արմեն Աշոտյանի՝ հայ գիտնականներն ու եկեղեցին ևս փորձեր կատարել են ուսումնասիրելու խնդիրը, սակայն ակնհայտ էր, որ հայկական վանքի բացահայտումը հեռավոր Իսիկ Կուլ լճի ափին մի երկրի ու մի գիտական հանրության գործ չէր: Եվրասիական տարածքի երկրների գիտական , տնտեսական, ինչու չէ նաև տեխնիկական ներուժը միավորելով՝ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն վերջապես հանգուցալուծելու հարյուրավոր տարիներ շատ-շատերին մտահոգող գաղտնիքն ու բացահայտելու Իսիկ Կուլի հայկական քաղաքակրթական առեղծվածը։

«Մեր նախաձեռնած եվրասիական տնտեսական նախագիծն ունի բավականին ամուր հոգևոր հիմք, որը միավորում է միության մաս կազմող երկրներին: Ակնհայտ է, որ այդ միությունն այսօր վերականգնում է նաև այդ հոգևոր-մշակութային կապերը»,- ասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։

«Եվրասիան իսկապես քաղաքակրթությունների օրրանն է, որտեղ համերաշխորեն գոյատևել են հոգևոր-մշակութային տարբեր արժեքներ ունեցող ժողովուրդներ: Մեր ընդհանուր մշակութային ժառանգության բացահայտման և ճանաչման համատեքստում այսօր  առաջարկում ենք քննարկել Իսիկ Կուլ լճի ափին հայ եղբայրների կառուցված  հայական վանքի բացահայտաման խնդիրը»։

Մենք պետք է բացահայտենք անցյալը, որովհետև ապագահ կառուցելու համար պետք է ճանաչենք այդ անցյալը, ասում է Տատյանա Վալովայան, ում ձևակերպմամբ ԵՏՄ –ն  ոչ միայն տնտեսական տարածք է, այլև հոգևոր, որտեղ Հայաստանն  առաջնորդի դերում  է։

Ցուցադրել ավելի
Back to top button