Հասարակություն

Գյուղնախ. այսօր տեղացած կարկուտից չեն տուժել պտղատու ծառերն ու մշակաբույսերը

Այսօր ժամը 16:00-ին մոտ հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է շուրջ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ։

Գյուղնախարարությունից հայտնում են, որ մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն պտղատու ծառատեսակների  բերքի  վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև  մյուս մշակաբույսերը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button