Հասարակություն

Եզդիների ցեղասպանության վերաբերյալ փաստեր ու փաստաթղթեր է ներկայացել Էդվարդ Շարմազանովին

karenghazaryan
«Սինչար» եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովի հետ եւ ներկայացրել օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության հետ կապված բավականին փաստեր: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Սինչար» եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին նշել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ սկսելու աշխատանքներ Եզդիների ցեղասպանության վերաբերյալ փաստերն ուսումնասիրելու եւ համապատասխան որոշում կայացնելու ուղղությամբ:

 

«Սինչար» եզդիների ազգային միավորում»-ը շուրջ 200 էջ պատմական փաստաթղթեր ու փաստեր է ներկայացրել Օսմանյան կայսրությունում եզդիներին ցեղասպանելու վերաբերյալ: Փաստաղթթերը փոխանցվել են Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովին: Այս մասին տեղեկացրեց Եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազին:

«Ես խնդրել եմ, որ այս գործընթացում՝ աշխատանքային խումբը, որ ստեղծվի, մասնակից դառնան նաեւ այն պատգամավորները, ովքեր այս ընթացքում մտահոգություն են հայտնել այս խնդրի հետ կապված»:

Ներկայացված փաստերը պետք է ԱԺ-ն ուսումնասիրի եւ համապատասխան որոշում կայացնի՝ կապված Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանության հետ:

Բորիս Մուրազին անդրադարձավ նաեւ Հայաստանի Սահմանադրական փոփոխություններին՝ կարծիք հայտնելով, որ այն ճիշտ ու կարեւոր գործընթաց է, որին բոլորը պետք է մասնակցեն, այդ թվում նաեւ Հայաստանի ազգային փոքրամասնությունները: Բանախոսը շեշտեց, որ իրենք նույնպես ծանոթացել են սահմանադրական փարեփոխումների հայեցակարգին եւ ունեն առաջարկ: Առաջարկը վերաբերում է խորհրդարանին, ավելի հստակ՝ առաջարկվում է, որ Սահմանադրության մեջ ներառվի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության մասին դրույթ, եւ ամրագրվի ազգային փոքրամասնություններին հատկացվող պատգամավորական տեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button