Միջազգային

Ամերիկյան Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային զենք տրամադրելու մասին բանաձևը

marlenahovsepyan
Ամերիկյան Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային զենք տրամադրելու մասին բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 348 խորհրդարանական, դեմ՝ 48-ը: Կողմ են քվեարկել ինչպես հանրապետականները, այնպես  էլ դեմոկրատները: «Ներկայացուցիչների պալատը իր մեծ աջակցությունն է հայտնում Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու նպատակով Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու ծրագրին: Առանց այս վարչակազմի միջամտության ռուսական ագրեսիան կմնա անպատասխան», նշված է ստորին պալատի խոսնակ Ջոն Բեյների հայտարարության մեջ: Կոնգրեսականները նախագահ Օբամային կոչ են արել անհապաղ օգտվել Կիևին պաշտպանական զենքի տրամադրման իրավունքից:

Մոսկվայում Ուկրաինային ամերիկյան զենքի տրամադրման քայլը որակել են որպես Մինսկի համաձայնությունները  ձախողելու և Դոնբասի հակամարտությունն էլ ավելի սրելու փորձ:

«Բանաձևը հանձնարարական բնույթի է: Որոշում պետք է կայացնի նախագահը: Հուսով ենք՝ Օբաման չի գնա այդ քայլին, եվրոպացի խորհրդականները  կկարողանան  ետ պահել նրան», ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի  միջազգային հարցերով  կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

Իր հերթին Ուկրանիայի արտաքին գործերի նախարարը ամերիկացի կոնգրեսականների քայլը ողջունել է և շնորհակալություն հայտնել, որ բանաձևին կողմ են քվերարկել ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ խորհրդարանականները:

Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումների հարցը Վաշինգտոնում քննարկվում է փետրվարի սկզբից, մինչը նորմանդական քառյակի Մինսկի հանդիպումը: Դոնբասում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո լուրեր տարածվեցին, որ Բարակ Օբաման հրաժարվել է Կիևին զենք տրամադրելու գաղափարից Վաշինգտոն դաշնային կանցլեր Անգելա Մերկելի այցից հետո: Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել էր զենքի հնարավոր մատակարարումների վերաբերյալ Եվրամիության 11 երկների հետ առկա պայմանավորվածությունների մասին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Պորոշենկոյի հայտարարությունը մեկնաբանելով, ընդգծել էր, որ այդ քայլը Եվրոպական մայրացամքի անվտանգության համար կունենա ամենալուրջ հետևանքները:

Վաղը  Փարիզում տեղի կունենա «նորմանդական քառյակ»-ի քաղաքական տնօրենների հանդիպումը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը TACC գործակալությանն ասել է որ հասունացել է պահը «նորմանդական քառյակ»-ում քննարկելու Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը՝ ընդգծելով, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելով՝ Կիևը խախտում է Մինսկի համաձայնագիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button