Միջազգային

ՀԱՊԿ-ը փորձել է դիմակայել ԻՊ ահաբեկչական խմբավորման մարտահրավերներին

marlenahovsepyan
ՀԱՊԿ միասնական շտաբը կոլեկտիվ անվտանգության շրջանակներում անցկացված վարժանքների ընթացքում փորձել է դիմակայել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտահրավերներին: Ինչպես նշված է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, շտաբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորությամբ անցկացված «գործնական  խաղի» ընթացքում մշակվել են պայմանական երկներին, դրանց ղեկավարների պաշտոնական խնդրադրերի հիման վրա,  ռազմական, ռազմատեխնիկական և նյութատեխնիկական աջակցության հարցերը:

«Գործնական խաղի նպատակով կոլեկտիվ անվտանգության շրջաններում ստեղծվել է ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակ, որին համապատասխան ՀԱՊԿ Գյումրիա և Թուրան պայմանական անդամ պետություններում կտրուկ սրվել է իրավիճակը: Պատճառները քաղաքական և սոցիալտնտեսական են, դրանք ուղեկցվել են ներքին քաղաքական պայքարի սրացմամբ, սահմանամերձ շրջաններում ռազնական բախումներով և «Իսլամական պետության» ռազմակայաններում պատրաստում անցած  ծայրահեղական տարրերի ու գրոհայինների մեծացող միջամտությամբ», նշված է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button