Հասարակություն

Հայ պայմանագրային զինծառայողը փախուստի է դիմել և հակառակորդի կողմից գերեվարվել

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելովմարտական  հենակետում, միտումնավոր փախուստի է դիմել և հակառակորդի  կողմից  գերեվարվել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ  Արարատի  Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button