Քաղաքական

Ստեփանակերտի զինհոսպիտալի մոտ աղոթել են վիրավոր զինվորների համար

Լուսինե Ավաեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր երեկոյան բազմաթիվ  երիտասարդներ հավաքվել են Ստեփանակերտի Զինվորական հոսպիտալի դիմաց՝ աջակցելու այդ պահին վիրահատվող   վիրավորներին:  Երիտասարդները  հարազատների հետ աղոթել  են   նրանց ապաքինվելու համար:   Մոմեր են վառել ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանի , Էդուարդ Գագիկի Հայրապետյանի և Արշակ Կարենի Հարությունյանի  հիշատակին:

ԼՂՀ նախագահի այսօրվա հրամանագրով ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։

Այսօր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա (մանրամասները՝ այստեղ

 

Ցուցադրել ավելի
Back to top button