ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Եվրանեսթի ԽՎ նստաշրջանում ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ

Մարտի 17-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում քննարկվել եւ 33 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ Հայաստանի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից կազմված բանաձեւը:

Բանաձեւը դատապարտում է մարդկության դեմ հանցագործության եւ ցեղասպանության  ցանկացած դրսեւորում եւ խորապես դատապարտում է դրանք ժխտելու փորձերը։

Բանաձեւում նաեւ հարգանքի տուրք է մատուցվում ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների անմեղ զոհերի պիշատակին։

Շեշտվում է, որ ցեղասպանություների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը, սատարում է  ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման միջազգային պայքարին։

Նաեւ կոչ է արվում Թուրքիային հաշտվել անցյալի հետ, շեշտվում է, որ ժողովուրդների միջեւ ապագա հաշտեցման համար հող նախապատրաստվելը շատ կարեւոր է։ Կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային օգտվել եվրոպական ազգերի միջեւ հաշտեցման հաջողված փորձից եւ առաջին հերթին կենտրոնանալ ժողովուրդների միջեւ համագործակցության հաստատման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button