Միջազգային

Պուտին- Նազարբաեւ- Լուկաշենկո հանդիպումը՝ մարտի 20- ին

Այսօր հայտնի է դարձել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Նուրսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի  մարտի 12- 13- ը կայանալիք հանդիպման նոր օրը։ Նախագահների բանակցությունները ծրագրվում է անցկացնել առաջիկա ուրբաթ՝ մարտի 20-ին:

Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաևը «Նովոստի» գործակալությանն ասել է, որ այսօրվա դրությամբ ռուսական և բելառուսական կողմերը հաստատել են հանդիպմանն իրենց մասնակցությունը:

Հիշեցնենք, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Աստանայում հանդիպումից ընդամենը մեկ օր առաջ հայտարարվեց հանդիպման հետաձգման մասին: Լուրը, ինչպես նաև այդուհետ Վլադիմիր Պուտինի հրապարակային, լուսաբանվող  հանդիպումների բացակայությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց` Պուտինի հիվանությունից մինչև նրա` հայր դառնալու մասին ասեկոսեների տարածումը:

Ցուցադրել ավելի
Back to top button