ԿարևորՔաղաքական

Չավուշօղլու. Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է

Թուրքիայի արգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «A Haber» հեռուստալիքի եթերից խոսել է հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձել է թուրք-ամերկյան հարաբերություններում հայկական գործոնի մասին:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի կառավարությունը 1915 թ. դեպքերի հետ կապված փորձում է ճնշում գործադրել տարբեր երկրների խորհրդարանների և կառավարությունների վրա: Չավուշօղլուն նշել է, որ իրենք էլ իրենց հերթին են պատասխան գործողություններ ձեռնարկում քաղաքական, դիվանագիտական և մշակութային ճակատներում:

«Եկեք բարեկամանանք ասելով` ձեռք ենք մեկնում, բայց նրանք տգեղ կերպով հետ են շպտում այն,- դժգոհություն է հայտնել թուրք նախարարը` հավելելով,- Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Երկիր, որը խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ, պետք է  իրեն հայելու մեջ նայի»:

Թուրքիայի արտգործանախարարն ընգծելով, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների`այդ թվում նաև հայերի  իրավունքների պաշտպանման ուղղությամբ, հիշեցրել  է,  որ Թուրքիայում այժմ վերականգնվում են բազմաթիվ եկեղեցիներ, իսկ հայկական համայնքապատկան գույքը վերադարձվում է:

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ 2015-ի իր ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը, քանի որ դա զգալի հարված կհասցնի թուրք-ամերկյան հարաբերություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button