Քաղաքական

ՀՀ վարչապետը մասնակցել է Եգիպտոսի տնտեսության զարգացման միջազգային համաժողովին

Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողվի բացմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում առկա իրավիճակը, առաջիկայում հնարավոր զարգացումները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակներն ու ուղիները:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Միջոցառմանը ներկա էին մոտ հարյուր պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, պատասխանատուներ:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի անունից համաժողովի մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

Ցուցադրել ավելի
Back to top button