Միջազգային

Ուրլիք. Հիմնավոր աշխատանք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը մշակելու համար

marlenahovsepyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները հիմնավոր աշխատանք են տանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրակարգը մշակելու համար։ «Խելամիտ ժամկետներում ծրագրում ենք կազմակերպել հանդիպում արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի միջնորդը:

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը դիվագետը բնութագրել  որպես լարված, սակայն նկատել է, որ հունվարի վերջից այն կայունացել է։ «Մեր վերջին տարածաշրջանային այցի ժամանակ նախագահները այս տարվա ընթացքում հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին:Արտգործնախարարների հետ միասին աշխատում ենք տարաձայնությունները նվազեցնելու և հանդիպման օրակարգը նախապատրաստելու ուղղությամբ:Կոչ ենք անոմ կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը՝ խաղաղ բանակցությունների համար բարենպաստ հող ստեղծելու համար: Վերջին հանդիպումների ընթացում նախագահները հաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունն ու հայտարարեցին, որ հաշվի կառնեն  առաջարկները հրադադարի ռեժիմն ամրապնդելու վերաբերյալ:Մեր առաջարկները կկանխարգելեն միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին»,- ասել է ամերիկացի միջնորդը:

Ադրբեջանական գործակալության թղթակցի հարցին Միացյալ նահանգների պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի կոչի վերաբերյալ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբզ Գուլիևին Բաքվի վերադարձնելու մասին, ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը պատասխանել է, որ իրենք դեռևս հավատում են որ կողմերի բանտարկված անձանց վերադարձը կարող է լինել կարևոր հումանիտար քայլ:

Անդրադառնալով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հնարավոր մասնակցությանը` միջնորդը նշել է, որ բանակցություններում անհրաժեշտ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերը և դրանով է պայմանավորված Ստեփանակերտի իշխանությունների և հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները։

Ցուցադրել ավելի
Back to top button