Հասարակություն

Թուրքիայում պատգամավորի տեղի համար կպայքարի հայազգի Գազերը

Հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի Թալին Էրգյունեշ Գազերը ցանկանում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա- հանրապետական կուսակցության կողմից առաջադրել իր թեկնածությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, հայտնում է Ermenihaber- ը։

Թուրքական կայքերի տեղեկացմամբ` Թուրքիայի Սուրբ Հակոբ հիվանդանոցի` հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար և Պոլսո կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանի` հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գազերը համապատասխան դիմում է ներկայացրել ԺՀԿ:

Կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ներկայացուցիչ 38-ամյա Գազերը առաջադրվելու և ընտրվելու դեպքում կլինի ԺՀԿ-ի առաջին հայ պատգամավորը և Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամավորը:

Մինչ այժմ Թուրքիայի խորհրդարանում  եղել է հայ կնոջ ժամանակավոր պաշտոնավարման միայն մեկ դեպք. 1961թ. հունվարի 5-ից հոկտեմբերի 29 ընկած ժամանակահատվածում, երբ կազմվում էր նոր սահմանադրություն, հայազգի Հերմինե Գալուստյանը որպես պատգամավորի ժամանակավոր պաշտոնակատար Թուրքիայի հիմնադիր խորհրդարանում վարել է նախագահի ներկայացուցչի պաշտոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button