Հասարակություն

Այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է

alisagevorgyan

Մարտի 9-ը արցախյան ազատամարտի նվիրյալ հերոս Դուշման Վարդանի ծննդյան օրն է։ Նա զոհվեց 92-ի հուլիսին`ականի պայթյունից, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մատույցներում։ Դասակի հրամանատար Վարդան Ստեփանյանը ծնվել էր 1966 թվականին Երևանում։ Ավարտել էր Հովհ. Թումանյանի անվան դպրոցը։ Ծառայել էր Աֆղանստանում, 1985 թվականին ընդունվել էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն այդպես էլ ավարտել չհասցրեց։ Արցախը դարձավ նրա նոր ու մեծ ճանապարհի սկիզբը։

Ցուցադրել ավելի
Back to top button