ԿարևորՀասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մեր երկրում պետական քաղաքականության և հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետևողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները: Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում: Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն և մեծ եռանդ:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, և թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված:

Ցուցադրել ավելի
Back to top button