Հասարակություն

Սեյրան Օհանյան.«Սահմանում իրավիճակը վերահսկելի է»

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 56 տարեկան։ Մեր երկրի Ազգային հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանանակիր ասպետի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր վաղ առավոտից Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն միջոցառումներ են անցկացնում։ Նախ այցելել են սպարապետի հայրական տուն, շրջայց կատարել Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան։ Ապա Երկրապահ կամավորականները՝ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցել սպարապետի հիշատակին: Եռաբլուրում էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է նաեւ սահմանային լարված իրավիճակին¸ նշել¸ որ սահմանին իրավիճակը վերահսկելի է¸ բանակը պատրաստ է ցանկացած պահի հակահարված տալ հակառակորդին։

Սեյրան Օհանյանը՝ սահմանների մասին

Ի դեպ, Եռաբլուրից հետո տեղի է ունեցել «Պատանի երկրապահ» կառույցի 10.000 սաների երդման արարողությունը, հնչել են ելույթներ, շնորհավորանքի խոսքեր։ Պատանի երկրապահները հանդես են եկել  ցուցադրական ելույթներով, որից հետո շարքային քայլքով երթով ուղեւորվել են դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր։

Ցուցադրել ավելի
Back to top button