Սպորտ

Ալբանիա- Հայաստան հանդիպման ֆավորիտ են համարում դաշտի տերերին

arammanukyan

Մարտի 29-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Էլբասան քաղաքում  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո 2016»- ի ընտրական փուլում մրցելու է Ալբանիայի ընտրանու հետ:

Բուքմեքերական ընկերությունները խաղի ֆավորիտ են համարում Ալբանիայի հավաքականին, որի հաղթանակի համար սահմանված է 2 գործակից։ Ոչ ոքին գնահատվել է 3,40, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանվել է 3 գործակից:

Ընտրական I խմբում երկու հավաքականներն էլ 3-ական հանդիպում են անցկացրել: Հայաստանի հավաքականը այս պահին վաստակած մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ Ալբանիան 4 միավորով 3- րդ հորիզոնականում է: Ի դեպ՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում Ալբանիայի ընտրանում փոփոխություններ են սպասվում:

Ալբանական լրատվամիջոցները գրում են, որ մեր մրցակցի գլխավոր մարզիչ Ջովանի դե Բիլազան պատրաստվում է նոր ֆուտբոլիստներ հրավիրել: Ներկայումս շրջանառվում է 4 նորեկի անուն: Առաջինը Բերատ Ջիմշտին է, ով հանդե է գալիս շվեցարական «Ցյուրիխում»: 22 ամյա Բեերատ Ջիմշտին հանդես է եկել Շվեցարիայի երիտասարդական հավաքականում, բայց նախորդ տարի փոխել է քաղաքացիությունը և հանդես կգա Ալբանիայի դրոշի ներքո:

Մյուս նորեկը ավստրիական «Շտուրմի» ֆուտբոլիստ  Դոնիս Ավդիյայն է, ով խաղացել է Գերմանիայի մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականում: Սպասվում է, որ առաջին անգամ  հավաքական կարող է հրավիրվ  Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Էնդրի Ցեկիցին: Հնարավոր  է, որ հավաքական կվերադառնա նաև «Բազելի» հարձակողական ոճի կիսապաշտպան «Շկելզենգաշին» , ով այս պահին խփած 14 գնդակով գլխավորում է Շվեյցարիայի առաջնությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button